Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գտնվել է արգանդի պարանոցի վիրուսը կանխող սինթետիկ վակցինան

Գտնվել է  արգանդի պարանոցի վիրուսը կանխող սինթետիկ վակցինան
21.06.2012 | 16:10

«Մարդու պապիլոմա» վիրուսի հետևանքով առաջացող արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու նպատակով, «Մոֆֆիտ» կենտրոնի աշխատակիցները կրծողների վրա փորձարկել են TriVax սինթետիկ վակցինան:
Ըստ Medical Express-ի հայտարարության, վակցինայի փորձարկման արդյունքում, որն իրականացվել է TriVax-HPV ծրագրի շրջանակներում` ուռուցքներ կրող կրծողների վրա, գրանցվել է դրական արդյունք: Պարզվել է, որ TriVax վակցինան, որը պարունակում է E7 սպիտակուցի փոքր քանակությամբ սինթետիկ պեպտիդ, բարերար ներգործություն ունի տվյալ օրգանի վրա և 100 տոկոսով ձերբազատում է այն քաղցկեղի վտանգից:
«Վերոհիշյալ վիրուսը կարող է առաջացնել նաև գլխի, վզի և սեռական օրգանների քաղցկեղ: Այսօր լայն տարածում ունեն պրոֆիլակտիկ վակցինաները, որոնք կանխում են վիրուսային վարակը, սակայն բուն քաղցկեղը չեն բուժում: Մնում է TriVax-ը փորձարկել մարդկային օրգանիզմի վրա և տեսնել, թե արդյոք այն նույն արդյունավետությո՞ւնը կունենա, ինչ կրծողների դեպքում»,- նշել են գիտնականները:
Հավելենք նաև, որ «Մարդու պապիլոմա» վիրուսի հետևանքով զարգացող արգանդի պարանոցի քաղցկեղից աշխարհում ամեն տարի մահանում է շուրջ 250 000 մարդ, մահվան ելքով դեպքերը 99 տոկոս են:



Դիտվել է՝ 8570

Մեկնաբանություններ